Լրահոս
Օրվա լրահոսը

«7 օր ապրելուց հետո ինձ ասացին, որ երեխան մահացել է». մայրը փնտրում է առաջնեկին

Փետրվար 03,2020 12:39

«1998թ.-ին ծննդաբերել եմ առաջնեկիս՝ տղայի: 7 օր ապրելուց հետո ինձ ասացին, որ երեխան նորմալ վիճակում է: Հաջորդ օրն առավոտյան ասել են, որ երեխան մահացել է»,-Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց այսօր հայտարարեց բողոքի գործողության մասնակից մայրերից մեկը՝ ասելով, որ մինչ օրս չգիտի՝ իր առաջնեկն ո՞ւր է:

Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կաշառքի գործով հերթական դատական նիստին այսօր ներկա են մայրեր, որոնց պնդմամբ՝ ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ձեռքի գործն է իրենց երեխայի կորուստը:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրյալ է նաեւ երեխաների ապօրինի որդեգրման գործով:

«Ոչ մի թուղթ, ոչ մի տվյալ, ոչ մի բան չունեի: Հիմա տվյալներս փաստաբանի մոտ են, ուզում եմ հետաքրքրվել, հասկանալ, թե ուր է իմ երեխան: Այն ժամանակ ինձ որեւէ մեկը չի ուղղորդել, չի ասել, որ ստանամ երեխայիս մահվան վկայականը»,-ասաց երեխային չտեսած մայրը:

https://www.facebook.com/aravot.am/videos/2706403056074087/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829