Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասել են՝ մեռելածին է, դին ցույց չեն տվել». մայրը փնտրում է 1979թ.-ին ունեցած տղային

Փետրվար 03,2020 12:24

«Եթե երեխայիս դին տային, կիմանայինք, որ մահացած է, բայց ոչ դին են տվել, ոչ որեւէ թուղթ»,-Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց այսօր հայտարարեց քաղաքացի Կարինե Սայադյանը՝ ասելով, որ մինչ օրս չգիտի՝ իր առաջնեկն ո՞ւր է:

Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կաշառքի գործով հերթական դատական նիստին այսօր ներկա են մայրեր, որոնց պնդմամբ՝ ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ձեռքի գործն է իրենց երեխայի կորուստը: Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրյալ է նաեւ երեխաների ապօրինի որդեգրման գործով:

https://www.facebook.com/aravot.am/videos/563509760907922/

«1979թ. դեկտեմբերին ունեցել եմ տղա: Ասացին, որ մեկ շաբաթվա մեռելածին է: Այն ժամանակ հավատում էինք, որ կարգուկանոն կա: Պահանջեցինք երեխային, չտվեցին, ոչ էլ ցույց տվեցին դին: Գոնե ցույց տային: Ասացին, որ անմիջապես ուղարկել են անատոմիկ: Իմ դեպքը եղել է Ռազմիկ Աբրահամյանի մոտ, նա դեռ 76թ.-ից աշխատում էր»,-նշեց Կարինե Սայադյանը:

Նա շեշտեց, որ այսքան ժամանակ լռել է, սակայն վերջին աղմկոտ բացահայտումներից հետո «զագս»-ում պարզել է, որ իր երեխան անուն-ազգանուն է ունեցել. «Թուղթը տրվել է «Հանրապետական» հիվանդանոցի կողմից, ո՞նց կարող է մեռելածին երեխան անուն-ազգանուն ունենա: Նա հիմա արդեն 40 տարեկան է, փնտրում եմ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829