Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում նոր քրգործ են հարուցել ՌԴ-ից զենքի տենդերի չեղարկման պատճառով. ՌԻԱ Նովոստի

Փետրվար 03,2020 12:19

Հայաստանում նոր քրեական գործ են հարուցել՝ պաշտպանության նախարարության աշխատակիցների կողմից փաստաբանի աշխատանքին խոչընդոտելու փաստով, որը ներկայացնում է ORSIS ռուսական զինագործական ընկերության շահերը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իր աղբյուրը:

Գործակալության փոխանցմամբ՝ քրեական նոր գործը հարուցել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը՝ Հայաստանի Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի կողմից թանկարժեք նվերի յուրացման և նույն նախարարության պաշտոնյաների կողմից ORSIS ընկերությունը ներկայացնող փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու փաստերով:

«ՌԻԱ Նովոստի»-ի զրուցակցի խոսքով՝ քրեական նոր գործի հարուցման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հատուկ քննչական ծառայության ստացած նոր նյութերը, որոնց համաձայն՝ Հայաստանի պաշտպանության նախարարության նախարարի տեղակալներից մեկը փորձել է համոզել ORSIS-ի փաստաբանին հրաժարվել բողոքից: Բացի այդ, աղբյուրը նաև նշել է, որ 2019թ. սկզբին ի նշան համագործակցության ամրապնդման, ռուսական ORSIS ընկերության հայկական դուստր Arms ընկերությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանը նվիրել է հրացան, որը, սակայն, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցվելու փոխարեն գրանցվել է փոխնախարարներից մեկի անունով։

Հայաստանի Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հաստատել է նոր քրգործ հարուցելու փաստը՝ առանց մանրամասներ ներկայացնելու:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հարցաքննել է ORSIS ապրանքանիշի տակ սպառազինություն արտադրող «Արդյունաբերական տեխնոլոգիաներ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ Սիմոն Ամիրովին սպառազինությունների մատակարարման գործով քննության շրջանակում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829