Միջազգային օլիմպիական կոմիտեն եւ 32-րդ օլիմպիական խաղերի կազմկոմիտեն մինչև Տոկիոյում Խաղերի մեկնարկը (այս տարվա հուլիսի 24-ից օգոստոսի 7-ը) հնարավոր բոլոր միջոցները կձեռնարկեն կորոնավիրուսը և մյուս վարակիչ հիվանդությունները կանխելու համար։
Այս մասին ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել, որում, մասնավորապես, ասվում է. «Կազմկոմիտեի համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը անվտանգ և հուսալի խաղեր անցկացնելու կարևոր ծրագրերից է»։
ՄՕԿ -ը կապ է պահպանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության և համապատասխան փորձագետների հետ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ