Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե զինվորականի կարիերան ընտրես, գեներալ կդառնաս, իսկ եթե հոգեւորական  լինես, Հռոմի պապ ես դառնալու» 

Փետրվար 03,2020 12:30

Անվանի նկարիչներն ու նրանց մայրերը  Kulturologia.ru-ն անդրադառնալով  հանճարեղ արվեստագետների մայրերին, գրում է, թե ինչ դերակատարություն են ունեցել նրանք՝ իրենց անվանի զավակների կյանքում որպես պահապան հրեշտակներ:

Օրինակ, ըստ աղբյուրի, Իլյա Ռեպինի մայրը՝  Տատյանա Ստեպանովնան,  ժամանակին  անգամ  տնային դպրոց է հիմնել, որտեղ հաճախել են թե իր, թե հարեւանների երեխաները եւ նկարել են սովորել:

Քանի որ լավ չէին ապրում, նա ապրուստի միջոց էր հայթայթում դերձակությամբ, անգամ  նապաստակի մորթուց  մուշտակներ էր կարում:

Ավագ որդուն՝ Իլյային,  նա կրթության տվեց սրբանկարչի մոտ, այնուհետեւ ուղարկեց մայրաքաղաք մասնագիտացված նկարչական դպրոցում սովորելու, իսկ կրտսեր որդուն էլ՝ Պետերբուրգի կոնսերվատորիա, որտեղ նա հետագայում պետք է ելույթ ունենար եւ աշխատեր երկար տարիներ:

repin

Նկարիչ Վասիլի Սուրիկովը տարբեր առիթներով մեծ հարգանքով ու ջերմությամբ է խոսել մոր՝  Պրասկովյա Ֆյոդորովնայի մասին՝ նրան որակելով պարզ, հիասքանչ ռուս կին, որը  հասկացել էր իր ստեղծագործական հակումները ու կրթության տվել իրեն:
surikov

Վասիլի Պերովը բարոն Գրիգորի Կարլովիչ Կրիդեների և Տոբոլսկի բուրժուական ընտանիքից Ակուլինա Իվանովայի անօրինական որդին էր: Քանի որ նրանք ամուսնացան միայն իրենց փոքր որդու ծնվելուց հետո, բարոնը այդպես էլ չկարողացավ  առաջնեկին դարձնել  ժառանգորդ, փոխանցել  իր ազգանունը  եւ ազնվականի կոչումը:

Վասիլիին բաժին հասավ «Պերով» ազգանունը, որը խորհրդանշում է գրչի վարպետորեն օգտագործումը երեխա ժամանակվանից: Փոքրիկ Վասյան նաեւ նկարում էր  խոզանակով: Իհարկե, ծնողներն անօգուտ բան  էին համարում նրա նկարչական  շնորհը, սակայն  մյուս կողմից էլ՝ չէին ընդդիմանում նրա նախասիրությանը:

Հետագայում հենց  Ակուլինա Իվանովնան որդուն ուղարկեց Մոսկվա` արվեստի դպրոցում սովորելու:

Հովհաննես Այվազովսկու մայրը՝ Հռիփսիմեն վեց երեխա էր մեծացնում: Ամբողջ քաղաքը նրան ճանաչում էր որպես հմուտ ասեղնագործ: Նա ամբողջ օրը ասեղը ձեռքին աշխատում էր, իսկ փոքրիկ Հովհաննեսը օգնում էր մորը: Երեխան մոր  ասեղնագործած իրերը տանում էր հարուստ պատվիրատուներին եւ արագ ծլկում նրանց տներից, որովհետեւ տանել չէր կարողանում ճարպոտ ու կուշտ մարդկանց:

Կազիմիր Մալեւիչի մայրը՝ Լյուդվիգա Ալեքսանդրովնան 14  երեխա էր մեծացնում: Տեսնելով որդու գեղարվեստական տաղանդը՝ 16 տարեկանում նա որդու համար 54  գույներից բաղկացած ներկեր գնեց: Մինչ այդ Կազիմիրը նկարում էր որտեղ պատահի, վրձիններ էր պատրաստում հավի փետուրներից, ներկեր՝ կաղնու տերեւներից ու տարբեր նյութերից:

Մոր՝ Մարիա Պիկասոյի ազգանունն է ժառանգել Պաբլո Պիկասոն: Կուբբիզմի ուղղության առաջամարտիկը մորը նկարեց, երբ 15 տարեկան էր: Կենսուրախ  դոնյա Մարիան ընտանիքի ոգին էր, իսկ Պաբլոն ասես նրա պատճենը լիներ:

Մարիա Պիկասոն համոզված էր, որ աշխարհում չկա ավելի տաղանդավոր երեխա, քան իր որդին է: «Նա այնքան գեղեցիկ է, ասես միաժամանակ հրեշտակ եւ հմայիչ դեւ լինի, նրանից դժվար է հայացքը կտրել»,-ասում էր մայրը Պաբլոյի մասին: Մարիան որդու համար հեքիաթներ էր հորինում, որոնք էլ ավելի էին բորբոքում հետաքրքրասիրությունը արվեստի հանդեպ: «Եթե զինվորականի կարիերան ընտրես, անպայման գեներալ կդառնաս, իսկ եթե հոգեւորական լինես,  Հռոմի պապ ես դառնալու»,-ասում էր նա որդուն:
van gog

Վան Գոգի մայրիկից՝  Մարիայից ընդամենը մի դիմանկար է պահպանվել, որը նկարիչը արտանկարել  է լուսանկարից, քրոջ՝ Վիլհելմինայի համար: Վան Գոգի ու նրա ընտանիքի անդամների միջեւ եղել են նյարդային ու բարդ հարաբերություններ: Նա նկարել է բազմաթիվ ինքնադիմանկարներ, եւ չի ցանկացել պատկերել ընտանիքի անդամներից որեւէ մեկին:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Մայրերի լուսանկարները՝ Kulturologia.ru-ից:
«Առավոտ» օրաթերթ
01.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829