Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետի ժ/պ-ն արձագանքել  է գյումրեցի փաստաբանին քաշքշելու ու վիրավորվելու միջադեպին

Փետրվար 01,2020 23:15

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր միջադեպ էր տեղի ունեցել  Գյումրիում․  Ճանապարհային ոստիկանության Գյումրու ստորաբաժանման երկրորդ դասակի հրամանատար Լ. Ղանդիլյանը 10 ոստիկանների ներկայությամբ ժամը 16:40-ից 16:50-ի սահմաններում քաշքշել, վիրավորել էր իր վստահորդի հետ տուգանային հրապարակ եկած գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանին։ Փաստաբանը դիմել էր իրավապահներին։

Հայկ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմել էր հետևյալը․«Ղանդիլյանը, տեսնելով վստահորդիս իմ հետ, սկսեց բղավել, թե էս փաստաբանի հետ ես գալիս հա՞։ Հետո սկսեց իմ հետ  խոսել այ տղայով, քաշքշել, հրել, դուրս անել, թե ոտքդ ստեղ էլ չտեսնեմ։ Դա ժամը 14․50 կողմերն էր, մի պահ շոկի մեջ ընկա, հետո նորից գնացի խոսելու հետը, առաջարկեցի մարդկայնորեն վերջ տալ այս պատմությանը, ներողություն խնդրի, անցնի, գնա, բայց ինքը պնդեց, որ ճիշտ է արել, լավ է արել, երևի իրեն ինչ-որ մեկը դուխ է տվել»։

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ  ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ միջադեպն ուսումնասիրվում է ներքին անվտանգության վարչությունում։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829