Հայաստանը ներկայացնող արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը ՌԴ մայրաքաղաքում ընթացող Moscow Open-2020 մրցաշարի ուժեղագույնների «A» խմբում յոթերորդ տուրից հետո վաստակել է 6,0 միավոր ու ռուսաստանցի եւս երկու շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Այս խմբում ընդգրկված 214 շախմատիստների պայքարում առաջին 100-յակում են նաեւ Արմեն Բարսեղյանը, Հովիկ Հայրապետյանը, Հայկ Երիցյանը, Սարգիս Սարգսյանը, Ալեն Երեմյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ