Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի հանրային մուլտիպլեքսով չպետք է հեռարձակվեն միջազգային թշնամանք հրահրող հեռուստաալիքները․ Պահպանողական կուսակցություն

Փետրվար 01,2020 22:13
her

Կարևորելով հոգևոր անվտանգությանն առնչվող առկա մարտահրավերները և դրանց շուրջ հնարավոր զարգացումները՝ Պահպանողական կուսակցությունը սատարում է ՀՌԱՀ նախագահին՝ հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստաալիքների վերահեռարձակման վերաբերյալ դիրքորոշման դրական փոփոխության հարցում։

Հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ ամրագրված ՀՀ կառավարության՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաալիքների համար նորմեր սահմանելու անքակտելի-ինքնիշխան իրավունքը, համոզված ենք, որ՝

  1. Հայաստանի հանրային մուլտիպլեքսով չպետք է հեռարձակվեն միջազգային թշնամանք հրահրող, հայկական արժեհամակարգի հետ ընդհանրություն չունեցող օտարերկրյա հեռուստաալիքները։
  2. Հայկական հեռուստաընկերությունների որակական առաջընթացի համար ՀՌԱՀ-ն պարտավոր է ապահովել բազմակարծությունը և դրանց ազատ մրցակցությունը ՀՀ օրենսդրության շրջանակում, խրախուսել դրանց կողմից պետականակենտրոն արժեքներ քարոզող, ազգային իդեալները հանրայնացնող նախաձեռնությունները։

Պահպանողական կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանությունուններին և քաղաքական համայնքին՝ փաստարկված հիմնավորել հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստաալիքների հանդեպ նախատեսվող մոտեցման քաղաքական անհրաժեշտությունը՝ ցուցաբերելով ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանելու վճռականություն՝ բացառելու համար ՀՀ հարևան, դաշնակից, գործընկեր պետությունների թյուրըմբռնումներն այս հարցում։

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829