ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Մեղրաձոր համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանի դիմումը՝ Մեղրաձոր համայնքի ավագանին հերթական նիստի ժամանակ արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին:
Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ