Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2107» և «1-03» ծառայության ավտոմեքենաները․ կա զոհ և վիրավորներ

Փետրվար 01,2020 21:15

Փետրվարի 1-ին, ժամը 16:53-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ` Հայկազ Բ., ծնված 1963 թ.) և «1-03» ծառայության «Ford» (վարորդ՝ Գագիկ Հ.) մակնիշների ավտոմեքենաները:

«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ford» մակնիշի ավտոմեքենայի անձնակազմը՝ Գագիկ Հ.-ն (ծնված 1957 թ.), Արմեն Հ.-ն (ծնված 1990 թ.) և Սաթիկ Ա.-ն (ծնված 1974 թ.), տեղափոխվել է Մեղրի քաղաքի  ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդ Հայկազ Բ.-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829