Հունվարի 31-ին, ժամը 15.30-ի սահմաններում, մի կին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ մեկ ժամ առաջ, օգտվելով իր անուշադրությունից, Վանաձորի Մյասնիկյան փողոցում գործող խանութի վաճառասեղանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող:
Հաղորդումը ստանալուն պես քրեական հետախույզները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ, դեպքից ժամեր անց, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Վանաձորի Չուխաջյան փողոցից ոստիկանության Տարոնի բաժին բերման ենթարկվեց նույն փողոցի 29-ամյա մի բնակիչ:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ դրամապանակը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ