2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4.9 միլիոն գործարք:
Սա նշանակում է, որ օտարերկրացիները իրենց բանկային քարտերով 4.9 միլիոն անգամ վճարում են իրականացրել մեր խանութներում, սրճարաններում, ռեստորաններում, հյուրանոցներում, ինչպես նաեւ կանխիկացում իրականացրել բանկոմատներում:
Այս ցուցանիշը 2017 թվականի նկատմամբ աճել է 102 տոկոսով, կամ 2.5 միլիոն գործարքով, 2018-ի նկատմամբ աճել է 48 տոկոսով կամ 1.6 միլիոն գործարքով:
Դրամային առումով՝ օտարերկրյա քարտերից 2019 թվականին ունեցել ենք 178 միլիարդ դրամի գործարք, ինչը 2017-ի նկատմամբ ավել է 44 տոկոսով կամ 54 միլիարդ դրամով, իսկ 2018-ի նկատմամբ 28 տոկոսով կամ 38 միլիարդ դրամով:
Կարդացեք նաև
Ինչպես նկատեցիք, գործարքների քանակն ավելի մեծ տոկոսային աճ ունի, քան գործարքների դրամային ծավալը:
Սա կարող է նշանակել, որ օտարերկրյա զբոսաշրջիկները ավելի շատ են օգտվել փոքր եւ միջին բիզնեսի ծառայություններից, որովհետեւ համեմատաբար ավելի փոքր գին ունեցող գործարքներ սովորաբար կնքվում են հենց փոքր եւ միջին բիզնեսի հետ, փոքր կանխիկացումներ իրականացվում են փոքր բիզնեսին, ներառյալ տաքսիներին վճարելու համար:
Իսկ սա նշանակում է, որ տնտեսական այն գաղափարախոսությունը, որը որդեգրել ենք՝ աշխատում է իրական կյանքում:
Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2544083159245397?__xts__[0]=68.ARAh8YcXJpQ9yZALoKR0ESkmTLB5bcGc1SvK7KwTYqVH9tgR7B6Dy-DZoPH__ESOiEMdSEV_LETeYKd2Y6Y8ZOZoANiew8l-t0uLFmPUWGp9aKGLu5xQtFZZZ4b9_dhSG4qI4xVF52D-NIIu018cOwJcayIsSeFdEOfhnuvUi9XXNVWiE9YDsIJCxMQrhl-4tfKgXZXIK6OeYQbGWOhRkozqXx2F24Kmc7yxrcSl50RY4Xf5c-zpNP_Lqf0jLfVz_CJv5hDpSNgLdt91EHy2q96mpZ3GD88lGtf2KiQhA1XqpLVlt2slPd_KBfCTlqrA40zTERE4kUlfMPDRrkr2GJ5e&__tn__=-R