«Պարոն Աճեմօղլուի գաղափարները ամբողջությամբ մեր քաղաքականությանը համապատասխանում են»,- «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձեւավորման խնդիրները» թեմայով հանրային քննարկման մեկնարկից առաջ այսօր ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Անդրադառնալով հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հարցազրույցին՝ արդարադատության նախարարն ասաց, որ Աճեմօղլուի գաղափարները եւ ինստիտուտների կայացման նրա տեսլականը ամբողջությամբ համապատասխանում է կառավարության քաղաքականությանը. «Խոսվեց նաեւ հակակոռուպցիոն դատարանի մասին, խոսվեց դատական համակարգում խորքային բարեփոխումների մասին, թե սահմանադրական փոփոխություններով, թե դատաիրավական ռազմավարությամբ նախատեսված այլ միջոցառումներով եւ կրկին տեսնում եք վերջին արձագանքները բոլոր միջազգային կառույցների, որոնք վերաբերում են մեր բարեփոխումների օրակարգին՝ դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական եւ այլն: Այնպես որ մենք ամբողջությամբ այսպես նույն գծի վրա ենք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ