Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ. ՀՈԱԿ-ը կեր կբաժանի անտուն կենդանիներին. պետք են կամավորներ

Փետրվար 01,2020 23:00

Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ-ը համագործակցության արդյունքում 1 տոննա չոր կեր է նվիրատվություն ստացել եւ ցանկանում է այն ուղղել Երեւանի վարչական շրջանների անտուն կենդանիների կերակրմանը: Այս մասին Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծին տեղեկացրեց ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Հարություն Առաքելյանը: Նա նշեց, որ այս հարցում անհրաժեշտ է օգնությունը կամավորների, որոնք պատրաստակամ կլինեն կերը հասցնելու իրենց խնամակալության ներքո գտնվող անտուն կենդանիներին, որոնք ապրում են բակերի, այգիների եւ այլ տարածքներում:

«Վերջին շրջանում Երեւանի աղբահանության հարցը լուծվել է, փողոցներում կերի բացակայություն է նկատվում: Շներն ուտելիք չունեն, ինչի հետեւանքով պարբերաբար տոպրակներով անցնող մարդկանց անհանգստացնում են: Այս իրավիճակի վրա ազդում է նաեւ ցուրտը: Այդ պատճառով որոշել ենք կերը բաժանել անտուն կենդանիներին: Ակնկալում ենք կամավորների աջակցությունը, որպեսզի օգնեն կերը բաժանել: Քաղաքացիների մի մասը պարբերաբար խնամում է դրսում ապրող կենդանիներին, մենք էլ պատրաստ ենք նրանց օգնելու կերով, որպեսզի այս դժվար ամիսները հեշտ անցնեն կենդանիների համար»,-մեզ հետ զրույցում ասաց Հարություն Առաքելյանը:

Նա հավելեց. «Սպասում ենք կամավորների արձագանքին: Նաեւ ասեմ, որ սոցցանցում մեկնաբանություններ կարդացի այն մասին, թե ՀՈԱԿ-ն ինչու կացարաններ չի կառուցում: Հայտնեմ, որ մեր կլինիկակացարանային համալիրը գրեթե պատրաստ է, եւ այն շուտով կաշխատի մի շարք ծրագրերով»:

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ»-ին դիմելու հեռախոսահամար՝ +374 95 85 99 06

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829