Լրահոս
Օրվա լրահոսը

Դետեկտիվների ինստիտուտի ներդրումը լավ լուծում կլինի. Բադասյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման մասին

Փետրվար 01,2020 14:39

«Մենք առաջին քայլն ենք կատարում՝ իրավապահ մարմնի կազմում ունենալով ե՛ւ քննչական, ե՛ւ օպերատիվ-հետախուզական գործառույթներ։ Սա կնպաստի հանցագործությունների քննության արդյունավետությանը, եւ այս կարծիքը միայն մենք չենք կիսում, այլ նաեւ գրեթե բոլոր միջազգային գործընկերները»,- այսօր ստեղծվելիք հակակոռուպցիոն կոմիտեի առիթով կազմակերպված հանրային քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա ներկայացրեց կոմիտեի գործառույթը, որը տարբերվելու է մյուս քննչական մարմիններից:

Ըստ նախարարի, 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրանից բխող գործողությունների ծրագրով նշել են, որ  նպատակը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն է։
«Առաջին մարմինը, ըստ այդմ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, որն արդեն ձեւավորվել է եւ հիմա սկսում է քայլերը կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։ Երկրորդը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ քննող իրավապահ մարմինն է, որը հենց Հակակոռուպցիոն կոմիտեն է։ Երրորդը կոռուպցիոն հանցագործությունների քննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող գլխավոր դատախազության հատուկ ստորաբաժանումը եւ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումն է»,-ներկայացրեց նախարարը: Ըստ նրա, ինչ-որ փուլում ավելի լավ լուծում կլինի դետեկտիվների ինստիտուտի ներդրումը, երբ անձը մեկտեղում է քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացումը:

Նախարարը նաեւ ասաց, որ առաջին անգամ Հայաստանում կոռուպցիոն գործարքի սադրանքի ինստիտուտը ներդնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում. «Սա նշանակում է. ոչ թե քրեական գործ հարուցելու համար, այլ հակակոռուպցիոն մարմնի աշխատակիցների բարեվարքությունը մշտապես ստուգելու համար կարող է ներդրվել գործիք, երբ կոռուպցիոն բնույթի առաջարկ է արվում եւ այդ առաջարկի արդյունքում, եթե կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ գալիս, կարող է քննարկվել այդ աշխատակցին կարգապահական պատասխանատվության, հակակոռուպցիոն կոմիտեից ազատելու հարցը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829