Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանությունների կողմից հանրության հետ հաղորդակցության խողովակները խցանված են, նորմալ չեն գործում․ «Փաստ»

Փետրվար 01,2020 12:17

Իրականում այս իշխանությունները որոշումներն ընդունում և կիրառում են միակողմանի, որից հետո նոր պարզվում է, որ խնդիրներ կան, ինչպես եղավ պարտադիր սպանդանոցային մորթին անցնելու որոշման դեպքում, երբ պարզվեց, որ սպանդանոցների քանակը բավարար չէ։

Այնինչ, կարելի է նախատեսվող ծրագրերը նախ փորձնական կամ պիլոտային տարբերակով գործառնության մեջ դնել, ապա հասկանալ, թե տվյալ տեսքով այն կաշխատի, թե ոչ։ Իսկ մեծամասամբ կառավարությունն ընդհանրապես՝ ո՛չ սկզբում, ո՛չ էլ հետո, հաշվի չի առնում հանրության կարծիքը։

Օրինակ՝ հանրությունից գաղտնի բարձրացվում են նախարարների, մարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, նրանց աստղաբաշխական քանակությամբ պարգևավճարներ են բաժանվում։ Այնինչ կարելի էր այդ հարցը դնել հանրության դատին, թե արդյոք քաղաքացիները կողմ են, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը կրկնակի բարձրանա, իսկ իրենց թոշակները և աշխատավարձերը միայն շատ փոքր չափով։

Համաձայն ենք, ծիծաղելի է հնչում, քանզի պատասխանն ակնհայտ կլիներ: Բայց չէ՞ որ հենց վարչապետ Փաշինյանն էր հայտարարում, թե Հայաստանում յուրաքանչյուր ոք իշխանություն է, վարչապետ է և կարող է որոշումներ ընդունել. ինչո՞ւ է հանրության կարծիքն այս դեպքում (և ընդհանրապես) անտեսվում։

Ավելին, որոշ դեպքերում, երբ ակնհայտ է, որ հանրության գերակշռող մասը դեմ է տվյալ որոշման ընդունմանը, միևնույն է, այդ հարցը կրկին բարձրացվում է իշխանությունների կողմից։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիային։ Իշխանությունները քաջ գիտակցում են, որ այդ կոնվենցիայի վավերացումը լիովին անընդունելի է հանրության համար, սակայն ժամանակ առ ժամանակ օրակարգ է բերվում ԱԺ-ում դրա շուրջ քննարկումներ կազմակերպելու և վավերացնելու հարցը։

Այս հարցում նրանք ելնում են ոչ թե հանրային, այլ սեփական իշխանության շահերից, որպեսզի դրանով կարողանան դրսում ինչ-որ դիվիդենտներ ստանալ։

Ինչպես տեսնում ենք, իշխանությունների կողմից հանրության հետ հաղորդակցության խողովակները խցանված են, նորմալ չեն գործում, սակայն Փաշինյանը և իր թիմակիցները շարունակում են հանրության հետ բաց և թափանցիկ աշխատելու իմիտացիա բեմադրել։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829