Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ռուսները համաձայնել են մինչև ապրիլի 1-ը չթանկացնել գազը, սա ընդամենը գազի գնի շուրջ ձախողված քաղաքականության հետևանք է․ «Ժամանակ»

Փետրվար 01,2020 11:46

Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը կարծում է, որ այս տարվա ապրիլից հետո գազի գինն անպայման կբարձրանա։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ դրան, ցավոք սրտի, այլընտրանք չկա։

Նրա խոսքերով՝ թեև 2019-ի հունվարի 1-ից հայտարարվեց, որ գազի գինը սահմանին 15 դոլարով թանկանում է, բայց իրականում գազի գինը բարձրացավ 30 դոլարով։ «Խոսքն այն մասին է, որ մենք պաշտոնապես ռուսների հետ ունեինք պայմանագիր, ըստ որի՝ գազի գինը 150 դոլար էր, բայց վճարում էինք դե ֆակտո 135 դոլար։ 15 դոլարի զեղչը նախկին կառավարության ժամանակ փոխադարձ համաձայնությամբ կար։ Դրա նպատակն էր ջերմոցային տնտեսությունները Հայաստանում զարգացնել և դրա մեջ հնարավոր էր էժան գազ տրամադրել։

Հետագայում, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, հայտարարվեց, որ կոռուպցիոն սխեմաներ են գտել, ինչը դարձավ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունների թեմա։ Փաստորեն ՌԴ իշխանություններին մեղադրեցինք, որ ինչ-որ 15 դոլարանոց կոռուպցիոն սխեմա են հայտնաբերել։ Այդ ամենը վերջացավ նրանով, որ հունվարի 1-ից ռուսները գազի գինը բարձրացրին դե յուրե 15 դոլարով, իսկ դե ֆակտո՝ 30 դոլարով, այսինքն՝ նախկին 15 դոլարի զեղչը նույնպես վերացրին, և գինը դարձավ 165 դոլար»,- ասաց փորձագետը։

Նա հավելեց, որ սրանք այն խնդիրներն էին, որոնց լուծումների շուրջ պետք է ՀՀ իշխանությունները բանակցեին այս մեկ տարվա ընթացքում. «Որքան ես եմ հասկանում, այդ ամենը չի արվել։ Օրինակ՝ եթե առաջ ես գիտեի՝ ովքեր են բանակցում, կար էներգետիկայի նախարարություն, հիմա ծանոթ չեմ։ Փաստորեն մեզ վրա լրացուցիչ պարտքեր են կուտակվում, և ժամանակի ընթացքում մեզ պահանջներ են ներկայացնելու և պահանջելու են պարտքերի վճարում»։

Արմեն Մանվելյանը նշեց, որ եթե ներքին պայմանավորվածության արդյունքում ռուսները համաձայնել են մինչև ապրիլի 1-ը չթանկացնել գազը, սա ընդամենը գազի գնի շուրջ ձախողված քաղաքականության հետևանք է։

 

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829