Շիրակի մարզի մի շարք տարածաշրջաններում բուքը շարունակվում է։ Մարզի ճանապարհները սպասարկող 4 կազմակերպությունները ձյան մաքրման աշխատանքներ իրականացրել են ամբողջ գիշերվա ընթացքում, դրանք այժմ էլ շարունակվում են, ճանապարհներին կենտրոնացված է 36 միավոր տեխնիկա։
Ուժեղ բուք և ցածր տեսանելիություն (մինչև 15-20 մետր) է Քեթիից Վարդաղբյուր, Բագրավան-Անի Պեմզա, Մանթաշ-Ապարան հատվածներում, ինչպես նաև Ամասիա-Շաղիկ ճանապարհահատվածում։ Մարզի գրեթե բոլոր ճանապարհները դժվարանցանելի են։
Վարորդներին հորոդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/videos/193833805068661/
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ