Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի հետ առաջին կոնտակտը մաքսատունն է. ի՞նչ կարծիք պետք է կազմեն մեր երկրի մասին մարդիկ՝ տեսնելով այս տեսարանը. «Ժողովուրդ»

Փետրվար 01,2020 11:08

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «100 փաստ՝ Հայաստանի մասին» ձեռնարկում առանձնացրել էր հանրապետությունում զուգարանների թեման: «Հանրապետությունում առկա շուրջ 350 ԱԳԼՃԿ-ում իրականացվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ, որոնց մի մասում աշխատանքներն ավարտված են։ Այս փաստը ես շատ կարեւոր եմ համարում զբոսաշրջության զարգացման տեսակետից, որովհետեւ 15 տարի է՝ մեր երկրում քննարկվում է, որ այս զուգարանների պրոբլեմը չի լուծվում», – նշել էր նա:

Բայց պարզվում է՝ ՀՀ ՊԵԿ-ի համար այդ հորդորները ոչինչ են:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը արձանագրել է, որ Հայաստանի հյուսիսային մուտք հանդիսացող Բագրատաշենի մաքսակետում գտնվող հանրային զուգարանները չեն գործում: Այդ զուգարաններում ո՛չ ջուր կա, ո՛չ թուղթ այն դեպքում, երբ ավտոբուսներով սահման հատողները ստիպված են ժամերով սպասել մաքսակետում եւ, բնականաբար, հնարավոր է՝ նաեւ զուգարանի կարիք ունենան: Բացի այդ, Հայաստանի հետ առաջին կոնտակտը հենց մաքսատունն է. ի՞նչ կարծիք պետք է կազմեն մեր երկրի մասին մարդիկ՝ տեսնելով այս տեսարանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829