«Մենք փոքր երկիր ենք, հարեւանների հետ բազմաթիվ խնդիրներ ունենք՝ ինչպե՞ս կարող ենք ազդել այս բարդ տարածաշրջանում տեղի ունեցող պայթյունավտանգ գործընթացների վրա»: Այդ տրամաբանությունը խորապես արմատավորվել է հայաստանյան հասարակության մեջ: Եթե անգամ դա ուղիղ տեքստով չի ասվում, նկատի է առնվում ենթատեքստում:
Այդ մոտեցումը թերեւս ճիշտ կլիներ 19-րդ դարում, անգամ 20-րդ դարում՝ մինչեւ 90-ական թվականները: Բայց վերջին 30 տարում տեկտոնիկ փոփոխություններ են տեղի ունեցել ոչ միայն աշխարհակարգում, այլեւ (դրա հետ սերտորեն կապված) տնտեսության, գիտության մեջ, տեխնոլոգիաներում, բիզնեսի կազմակերպման ոլորտում: Փոփոխությունները կարելի էր տեսնել արտադրության օրինակով:
Ինչ էր իրենից ներկայացնում մեծ գործարանը 20-րդ դարում՝ անկախ նրանից, թե ինչպիսին էր արտադրության ձեւը՝ «կապիտալիստական», թե «սոցիալիստական». տնօրեն, փոխտնօրեններ՝ այս կամ այն «գծով», վարչություններ, բաժիններ, արտադրամասեր՝ իրենց պետերով, գլխավոր եւ ոչ գլխավոր տեխնոլոգներով, էլեկտրիկներով եւ այլն: Ինչպիսին է աշխատանքի կազմակերպումը ժամանակակից IT ձեռնարկությունում. դարձյալ կա տնօրեն, որովհետեւ պետք է մեկը լինի, որը զարգացման տեսլական ունենա եւ մտածի ռազմավարության մասին, իսկ մնացածը խմբեր են 5-20 հոգուց բաղկացած՝ իրենց մենեջերով, որոնք իրականացնում են իրենց առաջ դրված խնդիրը՝ որքան շատ լինի ստեղծագործական տարրն այդ աշխատանքում, այնքան լավ:
Այս պայմաններում որքան շատ մարդ իրեն «լիդեր» զգա իր գործում, այնքան լավ՝ ձեռնարկության համար: Փոքրումեծ, ըստ էության, գոյություն չունի. վիրտուալ, հեռահար կապն ապահովվում է թե՛ այդ խմբերի, թե՛ ձեռնարկությունից դուրս գտնվող խմբերի միջեւ: Ընդ որում, բացարձակապես պարտադիր չէ, որ այդ խմբերը գտնվեն նույն պետության տարածքում: Աշխարհակարգը նույնպես գնում է դեպի այս մոդելը. նախկին հիերարխիաներն այլեւս չեն գործում, կարեւորը ստեղծագործական ջիղն է եւ կապերն են, կամ, եթե ավելի գիտական եզր օգտագործենք, սիներգիան՝ համագործակցությունը, աջակցությունը, օգնությունը, բազմաթիվ խմբերի գումարային էֆեկտը:
Հայերը (Հայաստան պետության գլխավորությամբ) այստեղ կարող են նույնքան լուրջ գործոն լինել, որքան հարյուր միլիոնանոց ազգերը: Միայն մի պայմանով՝ «աշխատանքի ճիշտ կազմակերպման» դեպքում, որի տակ այս պարագայում պետք է հասկանալ համագործակցության ամենաարդյունավետ ձեւաչափը:
…Մասնագետներն արձանագրում են. ժամանակի ընթացքում՝ 1990-ականների կեսերից սկսած, այն առաջարկները, որոնք ԱՄՆ-ը եւ Իսրայելը ներկայացնում են պաղեստինցիներին, ավելի եւ ավելի վատն ու մերժելի են դառնում: Դրա բացատրությունը պարզ է. նույն ժամանակահատվածում արաբական աշխարհն ավելի եւ ավելի է պառակտվում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ժամանակի ընթացքում՝ 1990-ականների սկզբից սկսած, այն «առաջարկները», որոնք աշխարհակալ բևեռները պարտադրել են սովետական Հայաստանի երիտասարդ ղեկավարությանը («բնակիչներին»), այժմ ավելի եւ ավելի վատն ու մերժելի են դառնում: Դրա բացատրությանը պարզ է. նույն ժամանակահատվածում հայկական աշխարհն ավելի եւ ավելի է պառակտվում:
Թոյլ տուէք որ յիշեցնեմ Եզոպոսի «Գորտը եւ Եզը» առակը, իր բազմաթիւ հնադարեան եւ դասական տարբերակներով…
https://en.wikipedia.org/wiki/The_Frog_and_the_Ox
Մեծ աշխարհաքաղաքական փոփոխություններ են սպասվում եւ ով պատրաստ է դրան, նա էլ այդ փոփոխությունների արդյունքում շահում է, ով պատրաստ չի՝ տանուլ է տալիս: Մի քիչ երկար ստացվեց:
Ազգային անվտանգության ծառայությունը ազգային պետության համար նույն դերն է կատարում, ինչ բանակի դրոշը բանակի համար, ինչպես խորհրդային միջնակարգ դպրոցում էին սովորեցնում՝ եթե բանակը կա, բայց այդ բանակի դրոշը չկա, այդ բանակը ցրում են մյուս բանակների մեջ, որոնք դրոշ ունեն, իսկ եթե նույնիսկ բանակ չկա, բայց դրոշը պահպանվել է, այդ դրոշի շուրջ բանակ են հավաքագրում: Ազգային պետության ստեղծմանն ու ծավալմանը պետք է նախորդի նրա ԱԱԾ ի ստեղծումն ու ծավալումը եւ ժողովուրդն անկախ իր քաղաքացիական պատկանելիությունից լիովին պետք է աջացկի ԱԱԾ ին՝ սա ռազմավարական հարց է, այսինքն՝ բոլորս ու միաձայն, որովհետեւ եթե մեր ե՛ւ պետական ե՛ւ վերպետական ԱԱԾ ն իր ինքնիշխանությունը կորցրեց, մենք խորհրդային կայսրության նման կկորցնենք մեր պետությունն ու մաս մաս կմտնենք այն պետությունների կազմը, որոնց ԱԱԾ ները ինքնագլուխ են գործում՝ մենք մեր սեփական պատմական դաժան փորձն ունենք:
Ամենահոռետեսական գործընթացը՝ սկզբից բորբոքում են ժողովրդական դժգոհությունը, հետո բավարարում այդ դժգոհությունը, բայց ձեռքի հետ պետությունն են վարի տալիս՝ հիշենք խորհրդային կայսրության փլուզումը: Այսօր նույն ձեւով Հյուսիսի ժողովրդին են բորբոքում իր բարեկամ երկրների հետ միասին, հնարավոր է, այս երեքին էլ փլուզեն, ձեռքի հետ էլ միջերկրականի ժողովուրդներին բավարարեն ու փլուզեն տարածաշրջանի պետությունները՝ նախապես ապահովելով տեղի բնակիչների բնակեցումը Հյուսիսի վերամիավորված հայտնի թերակղզում, երբ Հյուսիսն իր բարեկամ, բայց այսօր հակամարտության մեջ մտած, պետությունների հետ միասին փլուզված կլինի: Մեր առաքելությունն է՝ փրկվել՝ փրկելով մեզ նմաններին, մեր պետական ու վերպետական ԱԱԾ ները պետք է ամեն ջանք կիրառեն եւ թույլ չտան որեւէ պետականության փլուզում, մենք պետք է ստեղծենք տեղաբնիկ ազգերից պետական ու վերպետական ԱԱԾ ների ստեղծում ու համատեղ ուժերով հակա ու նախահարձակ լինենք նման մակարդակի քոչվորական կառույցների հանդեպ՝ քոչվորներն ու տեղաբնիկներն իրար հետ մրցակցելով ապահովում են երկուստեք զարգացում՝ օգնելով իրար ազատվել սեփական թույլ կողմերից: