Եվ այսպես`
- «Անհանգստացած են այն լարմամբ, որ կա վարչապետի աշխատակազմի և ՍԴ նախագահության միջև»: Բայց սրանով չի ավարտվում, ասում են`«զսպումներն ու հակակշիռները կենսական դեր ունեն ցանկացած ժողովրդավարական համակարգում»: Սա նշանակում է` «Իշխանության բոլոր ճյուղերը պետք է գործեն իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան եւ հարգեն այն իրենց գործողություններում եւ խոսքերում, ներառյալ՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը։»
Տեսնես` ու՞մ նկատի ունեն, ու տեսնես վերջին անգամ ո՞վ ու ե՞րբ է խախտել այդ սկզբունքը: Հուշեմ` տես Հ1 և վարչապետի էջ:
- «Մինչ այժմ կառավարությունը և խորհրդարանը պահպանել են իրավիճակի լուծման իրավական ընթացակարգերը: Ավելին, իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողով` Սահմանադրական դատարաննի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու համակարգի վերաբերյալ կարծիք ստանալու համար: Եվրոպական չափանիշներին համապատասխան` Վենետիկի հանձնաժողովը ընդգծել է, որ վաղ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է բացառապես լինի կամավոր սկզբունքով, և այս սկզբունքը անհրաժեշտ է պահպանել»:
Օրենքը ընդունել եք իրավական ճանապարհով, կամավորությունն էլ ապահովել եք բարձր մակարդակով չէ՞:
- «Մենք արդեն իսկ ընդգծել ենք, քաղաքական դերակատարների կողմից այնպիսի գործողություններից և հայտարարություններից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը, որոնք կարող են ընկալվել որպես ճնշման գործադրում դատական համակարգի վրա»:
Տեսնես ու՞մ նկատի ունեն, տեսնես ո՞վ է ամեն օր այնպիսի հայտարարություններ անում, որոնք ընկալվում են որպես ճնշում դատական համակարգի վրա: Տեսնես ինչու՞ են կրկին նույնը ասում:
Կարդացեք նաև
Մնացած մասով, որ բարեփոխումներ անհրաժեշտ են, ես ինքս էլ համամիտ եմ: Ուղղակի կարծես «բարեփոխում» բառի ընկալման խնդիր կա:
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան