Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, երբ թվարկում էր ներկայացումները, որոնք կոլեկտիվը պատրաստվում է բեմադրել նոր եթերաշրջանում, ասաց. «Թատրոնի դերասան Րաֆֆի Մելքոնյանը պատրաստում է «Կոկորդիլոս» մոնո-ներկայացումը՝ շատ ինտերակտիվ ներկայացում-խաղ հանդիսականի հետ»:
Aravot.am-ի հումորային հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ ներկայացման պրեմիերան լինի Արարատի մարզում, արվեստագետը նույնպես հումորով պատասխանեց. «Պարտադիր պրեմիերան այնտեղ կխաղանք եւ կփորձենք դա անել բնության գրկում՝ կենդանի կոկորդիլոսների հետ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ