Շիրակի մարզում սկսվել է բուք, սակայն, ինչպես պաշտոնապես հաղորդում են Շիրակի մարզպետարանից, փակ ճանապարհներ չկան։ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե մաքրման ինչ աշխատանքներ են կատարվում ուշ ժամի։
«Հունվարի 31-ին՝ ժամը 21: 30-ի դրությամբ, մարզի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Ուժեղ բուք է Աշոցքի (50 մ) և Ախուրյանի (100 մ) տարածաշրջանների ավտոճանապարհներին: Արթիկի տարածաշրջանի՝ Հոռոմ-Արթիկ և Ապարանի ավտոճանապարհներին ևս բուք է։
Մարզով անցնող ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են», -տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
Նշենք, որ այս պահին Գյումրիում ևս սառնամանիք է, քայլել չի լինում․ քամին ուղղակիորեն քշում է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև