Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Վահե Միսակյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Դատական դեպարտամենտից։
Վահե Միսակյանը Երևանի ընդհանուր իրավասության դատավոր է նշանակվել 2019-ի վերջին, իսկ 2017-ից եղել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: