Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն ՍԴ-ի շուրջ լարվածության թուլացման կոչ է արել

Հունվար 31,2020 22:10

ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանի պետական ինստիտուտների, նախագահի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև լարվածության բարձր մակարդակի կապակցությամբ։ Այս մասին ասվում է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի և Կիմո Կիլունենի հայտարարության մեջ։

«Վերահսկողությունը և հավասարակշռությունը կարևոր են ցանկացած ժողովրդավարության համար։ Սա նշանակում է, որ բոլոր ինստիտուտները պետք է գործեն օրենքի գերակայությանը համապատասխան, հարգեն այն իրենց խոսքում և գործում, այդ թվում հաշվի առնելով անմեղության կանխավարկածը։ Եթե նրանք չկարողանան համագործակցել ըստ այս սկզբունքների, դրանով նրանք կթերագնահատեն և կվնասեն միմյանց։ Հետևաբար` մենք անհանգստացած ենք, որ այս աննախադեպ չափերի հասած լարվածությունը երկարաժամկետ կտրվածքով կարող է վնաս հասցնել արդարադատությանն ընդհանուր առմամբ, որի նկատմամբ վստահությունն առանց այն էլ ցածր է»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ մինչ այժմ կառավարությունն ու խորհրդարանը կարողացել են հարգել իրավական գործընթացները իրավիճակը հաղթահարելու համար։ Ավելին, այդ հարցով իշխանությունները հարցրել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։ Ըստ վերջինիս վաղաժամ կենսաթոշակը պետք է լինի խիստ կամավոր հիմունքներով, և որ այս սկզբունքը պետք է հաշվի առնվի։ Համազեկուցողները խոստանում են ուշադիր հետևել այդ գործընթացին։

Նրանք նաեւ կոչ են արել քաղաքական գործիչներին զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա, և կոչ են արել բոլոր կողմերին թուլացնել լարվածությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ այս լարվածությունը չպետք է ստվերի բարեփոխումների անհրաժեշտությունը, որոնց նախապատրաստումն արդեն սկսվել է Եվրախորհրդի համար կարևորություն ներկայացնող մի շարք ոլորտներում։

Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031