Լրահոս
Օրվա լրահոսը

«Զորի Գայկովիչին հասկացանք, տարիքով մարդ է, բա դու՞ք». Տիգրան Հակոբյան

Հունվար 31,2020 22:44

ՌԴ դեսպանության այսօրվա հայտարարության մասին

Անշուշտ, հայտարարությունով, կամ հարցազրույցով (նաեւ անձնական նամակով կդիմեմ հարգելի պարոն դեսպանին), հավելյալ պարզաբանումներ կներկայացնեմ խնդրի վերաբերյալ:

Բայց որպեսզի նվազեցնեմ լրագրողների զանգերի հեղեղը, եւ ասուլիսում հնչեցրած տեսակետիս աղավաղումը (հաճախ միտումնավոր), որոշեցի մի քանի նախադասություն գրել:

Ասուլիսի ժամանակ (տեսագրությունը տեղադրված է ՀՌՀ կայքում եւ այստեղ՛ իմ անձնական էջում) ես չեմ օգտագործել «ռուսական հեռուստածրագրեր» բառակապակցությունը, այլ խոսել եմ հանրային թվային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակման անհրաժեշտության մասին: Տարբերությունն ակնհայտ է:

Ես չեմ օգտագործել «ազգային անվտանգություն» հասկացությունը, այլ խոսել եմ տեղեկատվական եւ լեզվական անվտանգության մասին: Տարբերությունը նույնպես ակնհայտ է:

Մարդիկ, որոնք «անկեղծ» զարմանում կամ ընդդիմանում են իմ կարծիքին եւ առաջարկներին, պարզապես չեն հասկանում ինչ բան է երկրի սուվերենությունը, ինչ բան է ազգային մեդիատարածքը, ինչու է այն հարկավոր պաշտպանել:

Խարդավանքներով զբաղվող լրատվամիջոցներին եւ գործիչներին խորհուրդ եմ տալիս պարբերաբար հիշել, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են եւ պարտավոր են պաշտպանել սեփական պետության շահերը:

Մի փորձեք «կռվացնել» Հանձնաժողովն ու Ռուսաստանի մեր գործընկերներին, չի ստացվի: Նախորդ տարի իմ, որպես ՀՌՀ նախագահի գործունեության առաջնություններից էր հենց ՌԴ եւ ԵԱՏՄ անդամ այլ երկրների համապատասխան կարգավորող մարմինների հետ հարաբերությունների գոնե տարրական հաստատումնը (մինչեւ այդ որեւէ համագործակցություն, նույնիսկ պարզ հաղորդակցություն չի եղել), իմ նախաձեռնությամբ այցելել եմ Մոսկվա եւ Մինսկ, բանակցություններ վարել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս տարի այդ գործընթացը շարունակվելու է, արդյունքները, հուսով եմ, շուտով կտեսնեք:

Միշտ արտահայտել եմ իմ եւ ՀՌՀ կարծիքը, որեւէ կոնսուլտացիաներ այս հարցով իշխանության ներկայացուցիչների հետ չեմ վարել, եւ չեմ կարող ասել իմ առաջարկները օրենսդրության մեջ կամրագրվեն, թե ոչ:

Եւ վերջում. նրանց, որոնք մեծ ջանասիրությամբ առաջ են տանում իմ հակառուս լինելու մասին թեզը, հրավիրում եմ մրցույթ անցկացնել, թե քանի ժամ կարտասանենք Պուշկինի, Լերմոնտովի, Մանդելշտամի բանաստեղծությունները, նրանց կնվիրեմ հայերենից ռուսերեն իմ թարգմանած ժողովածուները եւ այլն…

Եւ մի խորհուրդ, հատկապես ջահելներին. մի ապրեք ամերիկյան, ռուսական, իրանական, չինական ֆորպոստի բնակչի հոգեբանությամբ, ձգտումներով եւ պատկերացումներով: Զորի Գայկովիչին հասկացանք, տարիքով մարդ է, բա դու՞ք:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031