Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանը գերմանացի ներդրողների համար գրավիչ դարձնելու հնարավորությունները

Հունվար 31,2020 18:18

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին և «Բեռլին էկոնոմիկսի» տնօրեն Ռիկարդո Գիուչիին։

Նախարարը, ողջունելով հյուրերին, նշել է․ «Վերջին ամիսների աշխատանքը  ցույց է տալիս, որ ունենք արձանագրված հաջողություններ և շատ կարևոր առաջիկա անելիքներ։ Շնորհակալ եմ համատեղ գրանցված արդյունքների համար»։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով․ «Մեր այսօրվա հանդիպման նպատակը արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումն է։ Ուրախալի իրողություն է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից Ներդրողների աջակցման կենտրոնի ստեղծումը, ինչը կդյուրացնի թե՛ օտարերկրյա ներդրողների հետ աշխատանքն առհասարակ, և թե՛ «Բեռլին էկոնոմիկսի» հետ համագործակցության ձևաչափն ու նրանց կողմից տրվող աջակցությունը։ Որախ կլինենք նաև այսօր քննարկել մեր հետագա փոխգործակցությունը․ Ձեր գնահատականը կարևոր է մեզ համար` կողմնորոշվելու, թե որ կարիքներին կարող է ուղղվել ԳԴՀ կառավարության կողմից տրվող խորհրդատվական աջակցությունը»։

Նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ուղիղ աջակցության պատրաստակամության համար և նշել, որ արդյունավետ կլինի այնպես ուղղել այդ աջակցությունը, որ Ներդրողների աջակցման կենտրոնը ճիշտ և պատշաճ արձագանքի Հայաստանում ներկայացված գերմանական ներդրողների կարիքներին: Նախարարը կարևորել է Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունների ճիշտ ձևակերպումը գերմանացի ներդրողների համար։

Կողմերը պայմանավորվել են վեր հանել մի քանի ոլորտներ, որոնք ներկայումս առավել հետաքրքիր են գերմանացի գործարարներին ներդրումներ կատարելու տեսանկյունից, ինչպես նաև ձևակերպել դրանց վերաբերյալ առավել մանրամասն առաջարկներ։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ընթացիկ տարվա աշնանը հայ-գերմանական գործարար համաժողովի անցկացման հնարավությունները և կազմակերպչական մանրամասներ։

«Բեռլին էկոնոմիկսի» տնօրեն Ռիկարդո Գիուչին իր խոսքում նշել է․«Մենք արդյունավետ համագործակցություն ենք հաստատել Էկոնոմիկայի նախարարության և Ներդրողների աջակցման կենտրոնի հետ և ընթացիկ աջակցություն ենք ցուցաբերում հայկական կողմին գործարար համաժողովի կազմակերպման և այլ անհրաժեշտ հարցերում։ Ուրախ ենք համագործակցել նախարարության հետ նաև տնտեսական հետազոտությունների ոլորտում։ Աշխատանքներ ենք իրականացնում առաջանցիկ  ցուցանիշների համակարգի ձևավորման ուղղությամբ»։

Տիգրան Խաչատրյանը շեշտել է, որ համագործակցության օրակարգի կարևոր կետերից մեկը հենց հետազոտական ուղղությունն է։ Կողմերը քննարկել են համակարգի ներդրմանն առնչվող հարցերի շրջանակ։

Հանդիպման ընթացքում կարևորվել է անհրաժեշտ կարողությունների զարգացումը և գիտելիքների ստացումը, գերմանական կողմը վերահաստատել է այս ուղղությամբ շարունակական աջակցության պատրաստակամությունը։

Կողմերն անդրադարձել են նաև հատուկ արդյունաբերական գոտիների նշանակության և այդ ոլորտում պետական քաղաքականության ուսումնասիրությունների հարցին։

Հանդիպման ավարտին նախարար Տիգրան Խաչատրյանը հավաստիացրել է հյուրերին, որ աշխատանքները կիրականացվեն այնպես, որպեսզի նախարարությանը հասցեագրված աջակցությունն ու ջանքերը  օգտագործվեն ամենաարդյունավետ ձևով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031