Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզում կան ֆերմերներ, որոնք ցանկություն ունեն սպանդանոցներ կառուցել

Հունվար 31,2020 16:35

Այսօր Արարատի մարզպետարանում մարզի ֆերմերների համար հանդիպում էր կազմակերպվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և վերջինիս խորհրդական Արթուր Շատվորյանի հետ: Հանդիպման ժամանակ ֆերմերներին ամենից շատ հուզող հարցը՝ սպանդանոցների հարցն է: Հիշեցնենք, որ սպանդանոցային մորթը պետք է պարտադիր դառնար այս տարվա հունվարի 15-ից, սակայն ֆերմերների և մսավաճառների բարձրացրած բողոքից հետո սկսվեց քննարկումների նոր փուլ:

Մասնավորապես, այս տարվա հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ կատարելով սպանդանոցներում մորթ անելու գործադիրի որոշմանը՝ հայտարարեց, որ թեմայի շրջանակում խորհրդակցություն է արել, տվել է կոնկրետ հանձնարարական, համաձայն որի՝ մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ։

Բացի դրանից՝ կառավարությունը մարզպետարանների և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ կձևավորի նախընտրելի սպանդանոցների քարտեզ, և հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք այդ սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են։ Նա նաև նշեց, որ որոշումը կընդունվի մի դեպքում, եթե մեր հայրենակիցների համար ընդունելի է, որ իրենք մինչև հուլիսի 1-ը միասին աշխատեն և այս պրոցեսը մինչև վերջ տանեն:

Այսօրվա քննարկման ժամանակ ֆերմերներին ևս մեկ անգամ հիշեցրեցին այդ որոշման մասին:

Նրանց շարքերում կային մարդիկ, որոնք ցանկություն ունեն սպանդանոցներ կառուցել և հետաքրքրվեցին, թե ինչ ընթացակարգ պետք է անցնել դրա համար, ինչը և նրանց հանգամանալից բացատրվեց:

Նրանց նաև հետաքրքրում էր 5-րդ ձևի փաստաթուղթը ստանալու գործընթացը: Գեորգի Ավետիսյանը տեղեկացրեց, որ եթե ցանկություն ունեն սպանդանոց կառուցելու, ապա նրանք պետք է ԱՁ բացեն, որպեսզի ստանան 5-րդ ձևը և կառուցեն իրենց սպանդանոցը ինչի համար որևէ հավելյալ վճար չի կատարվում: Եղան նաև մարդիկ, որոնք ասացին, որ առաջարկություններ ունեն այս խնդիրների վերաբերյալ և Գեորգի Ավետիսյանն ասաց, որ իրենք պատրաստ են քննարկել նաև այդ առաջարկները:

Նշենք նաև, որ մինչև ֆերմերների հետ հանդիպումը Արթուր Շատվորյանը, ՍԱՏՄ աշխատակիցները, Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը և մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն այցելեցին Մասիսում գտնվող «Ոսկե կացին» սպանդանոց: Սպանդանոցի տնօրեն Արմոնդ Հախվերդյանը նրանց ներկայացրեց, թե ինչպիսի պայմաններում են իրականացնում մորթը:

Արարատի մարզպետարանի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031