«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանն այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Ժնեւում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
«Տեղի է ունեցել հերթական մի քիչ ավելի երկար հանդիպում: Երկար հանդիպումներ էլի եղե՞լ են: Այո, եղել են: Նույնիսկ՝ արտգործնախարարների միջեւ: Իմ համար կարեւորը հանդիպման երկար տեւողությունը չէ: Հարցն այն է, թե մենք ցանկացած բանակցությունից հետո ոնց ենք կարողանալու հայկական տեսակետները եւ շահերը առաջ տանելու բոլոր մեկնաբանությունները պահենք:
Հայ հասարակությունում կա ժողովրդավարական զարգացում: Իմ պատկերացմամբ, մենք սովորել ենք պահանջատեր լինել, թե ինչի համար ենք քվե տվել: Իսկ 2018 թվականի դեկտեմբերի 10-ին նոր իշխանություններին ընտրելով քվե ենք տվել նրա համար, որ նրանց խոստումները ավելի հետաքրքիր էին, քան պետք է կյանքի կոչեին: Իսկ նրանք խոստացել են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: Դե եկեք պահանջատեր լինենք: Խոստացել են, որ ցանկացած բան անելու են առավելագույնս թափանցիկ եւ հաշվետու: Ուրեմն պետք է այդ պահանջատիրության խնդիրները դնենք եւ հասկանանք: Նաեւ խոստացել են, որ որեւէ մի բան չի լուծվելու առանց բոլորիս հետ այդ հարցերը քննարկելու:
Իմ պատկերացմամբ, Արցախի հակամարտության խնդիրը ոչ թե սեղանի շուրջ հարց է, այլ ռեալ հողի վրայի: Մինսկի խմբի համանախագահ երկրների խնդիրը միջնորդությունն է: Նրանք տարբեր ժամանակահատվածներում տարբեր փաթեթներ են ձեւավորելու: Մենք պետք է սովորենք, որ գուցե ամեն 10,15, 20 տարին մեկ կարող է նոր մոտեցումների մասին խոսվել: Պետք է կարողանանք դրանց ճիշտ դիմանալ, իսկ հողի վրա մեր շահերը տանել առաջ: Այդ ժամանակ մեր երազանքին կհասնենք»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ