Հունվարի 31-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ հունվարի 31-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղում է առատ ձյուն: Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարդացեք նաև
ՏԿԵՆ