ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը (լուսանկարում), տեսակցել է եղբորը՝ Նարեկ Սարգսյանին, որը հանրությանը հայտնի է դարձել «Ֆրանկլին Գոնսալես» անվամբ:
Թե ինչ վիճակում է Նարեկ Սարգսյանը, Հայկ Սարգսյանն այսօր իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հարցին ի պատասխան ասաց՝ «ընտիր»:
Իսկ թե մեղադրանքի հետ կապված ինչ դիրքորոշում ունի Նարեկ Սարգսյանը, վերջինիս եղբայրն ասաց. «Ոչ մի բան չեմ կարող ասել: Դատավարությունից ուշանում եմ»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը Չեխիայից արտահանձնվել էր ՀՀ-ին: 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել՝ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ