«Հոկտեմբերի 27»-ի գործով առանցքային դատապարտյալ, լրագրող Նաիրի Հունանյանի նամակն՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազությունից է ուղարկվել Ազգային անվտանգության ծառայություն։
«Այո, ուղարկվել է, հիմա ուսումնասիրման փուլում է»,- «Ա1+» հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Հարցին, թե կարո՞ղ են նամակի բովանդակությունից ինչ-որ մաս փոխանցել, պատասխանեցին՝ ոչ։
«Վարչապետն ուղարկել է Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրման, իսկ դատախազությունը՝ ԱԱԾ։ Բայց ի՞նչ պատճառով, ի՞նչ բովանդակություն ունի նամակը, դեռևս հայտնի չէ»,- նշեցին ԱԱԾ-ից։
Հավելեցին, որ պատճառների և նամակի բովանդակության մասին փորձենք դիմել ավելի ուշ․
Կարդացեք նաև
«Ուսումնասիրությունը 10 օր հաստատ կտևի, ոչ ավելի երկար»։
Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում նույնպես նամակի բովանդակության վերաբերյալ ոչինչ չասաց։ «Այն, ինչը որ հասանելի է եղել լրատվամիջոցներին, արդեն ասել ենք, այդքանն է, ուրիշ բան չկա»,- եզրափակեց մամուլի խոսնակը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: