Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդիան իրավունք չունի ներքաշված լինելու դեզինֆորմացիայի տարածման, քարոզչության համ հիբրիդային պատերազմների մեջ. Սոս Ավետիսյանը` ԵԽԽՎ-ում

Հունվար 31,2020 16:20

Երբ մեդիան ֆինանսի ազդեցությամբ ենթարկվում է թելադրանքների, այն այլևս վստահելի մեդիա չէ: Իսկ մեդիան, որի հիմնական առաքելությունը հասարակությանը տեղեկացված պահելն է, չի կարող վստահություն չվայելել: Քանի որ մեդիան ու վստահությունը դրանք կայուն ժողովրդավարական հասարակարգում հոմանիշներ են:

Այսօր, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են անհավանական արագությամբ, երբ կա ցանկացած խոսք արտահայտելու ազատություն ու այն տարածելու լայն հնարավորություններ, երբ դեզինֆորմացիան վիրուսի պես տարածվում է ամենուր՝ անհանգստություն, անվստահություն, ցավ ու զայրույթ սերմանելով, մեդիաների դերը հատկապե՛ս կարևոր է:

Եվ եթե ալեգորիկ ասենք, որ Երկրագունդը հիվանդ է կեղծ ինֆորմացիայով ու հիբրիդային պատերազմներով, ապա մեդիան պետք է այդ հիվանդության բժիշկը լինի: Այնինչ մենք տեսնում ենք, որ հիվանդությունը երբեմն նաև լրատվամիջոցներին է դիպչում:

Մեդիան իրավունք չունի ներքաշված լինելու դեզինֆորմացիայի տարածման, քարոզչության համ հիբրիդային պատերազմների մեջ. սա ժողովրդավարությանը սպառնացող ամենամեծ վտանգներից մեկն է:

Ու եթե խոսքի ազատությունը անառարկելի ու սրբազան իրավունք է, ապա կեղծ խոսքը չպիտի արատավորի այն ու նվազեցնի նրա նշանակությունը:

Սոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԱԺ պատգամավոր
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031