Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են ՀՅԴ-ականները 98-ին Քոչարյանի օրոք բանտերից դուրս եկել. Արծվիկ Մինասյանը վստահեցնում է բոլոր փաստաթղթերն ու ապացույցներն ունեն

Հունվար 31,2020 14:35

Այսօր ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հայկուհի Սեդրակյանը ասուլիս էին հրավիրել՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ներկայացրած հայցի մասին իրենց մոտեցումները ներկայացնելու:

Aravot.am-ը հարցրեց՝ Արման Բաբաջանյանն ասում է՝ ՀՅԴ-ականները կկարողանա՞ն իրավական հարթությունում պարզաբանել, թե ինչպե՞ս եղավ, որ 1998-ին քաղաքական իրադրության փոփոխության արդյունքում՝ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո, շատ ՀՅԴ-ականներ, որոնց հետ կապված կային դատական ուժի մեջ մտած վճիռներ, առանց այդ ակտերը վերանայելու՝ ուղղակի քաղաքական որոշման արդյունքում դուրս եկան բանտերից: Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Դրանց բոլոր պատասխանները կան հաստատված դատական վճիռներով, բոլոր փաստաթղթերով: Այնպես որ, սպասենք դատական նիստերին»:

Հայկուհի Սեդրակյանն էլ նշեց, որ Արման Բաբաջանյանն է պատասխանողը, հետեւաբար իր փաստերը պետք է լսենք, նոր ապացուցման բեռ բաշխվի:

Մենք նաեւ հարցրեցինք՝ դուք ասում եք, որ նախ թող Բաբաջանյանը ներկայացնի իր փաստերը, բայց ակնհայտ է, նա էլ փակագծերը բացել է, թե ինչի վրա է հենվել՝ ԱԺ ամբիոնից այդ հայտարարությունն անելիս, նշել է «Դրոյի» հայտնի գործի մասին, այն ժամանակվա մամուլի բազմաթիվ հրապարակումների մասին, դա չի՞ կարող դատարանում հիմք լինել՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ամբողջ հարցը հենց դա է, որ այն, ինչ մարդիկ ներկայացնում են այլ լույսի ներքո, իրականության հետ կապ չունի: Դուք հավանաբար չեք տեսել «Դրոյի» դատավճիռը, խոսքը ցուցմունքների մասին չէ, դատաքննությամբ անցկացված ապացույցներն են, մեղադրանքի այն ծավալը, որը հերքվել, կամ հաստատվել է դատարանում: Եվ քանի դեռ կա այդպիսի դատավճիռ, ուստի մեղադրանքի ծավալները, որոնք ներկայացվել են դատարանում, ուղղակի չեն կարող որեւէ ձեւով լինեն իրական ապացույց, եթե կա դատական վճիռ: Իսկ տվյալ դեպքում կա դատական վճիռ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031