Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հունվար 31,2020 15:10

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հյուսիսային և կենտրոնական շրջաններում, փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Հունվարի 31-ին առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև, փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը սպասվում է ձյուն։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.2°C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -22.50C °(1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -2.7°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031