Լրահոս
Օրվա լրահոսը

Վանեցյանը ՔԿ-ում հարցաքննվել է գաղտնալսումների և ՀՖՖ-ում չարաշահումների վերաբերյալ քրգործերի շրջանակներում. «Ազատություն»

Հունվար 31,2020 14:08

«Ազատություն». Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը երեկ հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ գաղտնալսումների և Ֆուտբոլի ֆեդերացիայում չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երկու գործով էլ Վանեցյանը վկայի կարգավիճակ ունի։

Գաղտնալսումների գործով հունվարի 15-ին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հրավիրվել Քննչական կոմիտե՝ հարցաքննության, վարչապետը մոտ 2,5 ժամ պատասխանել է քննիչի հարցերին: Դրանք վերաբերում էին 2018-ի սեպտեմբերին ու դեկտեմբերին համացանցում տարածված՝ ԱԱԾ` այժմ նախկին տնօրենի հետ Կառավարության ղեկավարի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցների գաղտնալսման փաստով հարուցված երկու քրեական գործերին։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031