Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարար. Հնարավոր է առողջության ապահովագրության հարկը իջնի

Հունվար 31,2020 13:55

Գործընկերներից ստացված կարծիքների, հանրության առաջարկությունների հիման վրա Առողջապահության ապահովագրության հայեցակարգը վերամշակման փուլում է եւ մեկ-երկու ամսվա ընթացքում այն կրկին կդրվի հանրային քննարկման: Այս մասին այսօր ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը լրագրողների հարցերին պատասխանեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հրավիրած ասուլիսում: «Վարչապետն էլ նշել է, որ մենք այս բանավեճը պետք է ունենանք, որովհետեւ չունենալ բանավեճ, խնդրի լուծմանը գոնե չմոտենալ, մենք չենք կարող»:

Թորոսյանի խոսքով, կենսաթոշակառուների խմբի համար փորձելու է 2021 թվականի բյուջեով այնքան գումար խնդրել եւ ստանալ, որ կարողանան բոլոր կենսաթոշակառուների առողջապահական հարցերը, որոնք այս պահին լուծված չեն, դուրս են երաշխիքներից՝ լուծեն: Նախարարի հաշվարկներով՝ անհրաժեշտ է լինելու 15-20 միլիարդ դրամ, որպեսզի բոլոր կենսաթոշակառուների հարցը լուծեն. «Սա է նաեւ այդ ճանապարհը առողջության համապարփակ ապահովագրության ներդրման: Որովհետեւ, եթե խոցելի խմբերի քաղաքացիների հարցերը, որոնք սեփական միջոցներ չունեն, կարողանանք ապահովել եւ մնան միայն այն քաղաքացիները, որոնք որ ունեն եկամուտ, սակայն չունեն առողջության ապահովագրություն, ապա, նրանց համար այդ հարցն ավելի հեշտ կկարողանանք լուծել: Օրինակ՝ եթե մենք հաշվարկել էինք ենթադրյալ հարկի տոկոսը 6, ապա, հնարավոր է, որ այդ հարկը դառնա 2 տոկոս»:

Արսեն Թորոսյանը կրկին անդրադարձավ մարզային մի քանի ծննդատների փակման պատճառներին: «Դա ոչ միայն բժշկի կամ որեւէ սարքավորման բացակայությունն է, նաեւ ծանրաբեռնվածությունն է, այլեւ համատեղ այդ բաղադրիչն է վերջնական որոշման հիմքը եւ միմիայն միտված է մայրական եւ մանկական մահացության ցուցանիշների իջեցմանը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031