Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «Մարտի 1»-ի գործի նյութերը ամբողջությամբ չեն տրամադրվում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին. պարզաբանում է դատախազը

Հունվար 31,2020 13:19

Դատախազությունը դեմ է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին հասանելի լինեն 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի բոլոր նյութերը, քանի որ, քննությունը շարունակվում է, իսկ նյութերի հրապարակումը կլիներ քննության գաղտնիքի մասին օրենսդրության պահանջի խախտում: Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Դատախազը հիշեցնում է`«Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործի մասը առանձնացվել է առանձին վարույթով եւ դրան վերաբերող բոլոր նյութերը հանձնվել են պաշտպանության կողմին։

Այլ մանրամասները`տեսանյութում

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործի նյութերին ամբողջական ծավալով ծանոթանալու արգելքը սահմանափակում է իր պաշտպանյալի իրավունքները։ Փաստաբանը պնդում է, որ դատախազությունն իրենց թիմին ընտրովի նյութեր է տրամադրել: Օրինակ բերելով`պաշտպանն ասաց` կան մեկ ոստիկանի ցուցմունքներն ինչ-որ դրվագի մասին, բայց չկան այդ դրվագի մասին մյուս ոստիկանի ցուցմունքները: Փոխարենը կան նյութեր իրադարձությունների մասին, որոնք իր համոզմամբ, ոչ մի կապ չունեն «Քոչարյանի եւ մյուսների» գործի հետ: Այս ամենը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի մոտ դատախազության գործողությունների վերաբերյալ անվստահություն են առաջացրել:

Հովհաննես Խուդոյանը համաձայն չէ դատախազ Պետրոս Պետրոսյանի բերած փաստարկի հետ, թե ամբողջական ծավալով նյութերի տրամադրումը կլինի նախաքննական գաղտնիքի հրապարակում եւ օրենքի խախտում: Փաստաբանը վստահեցնում է, որ պաշտպանության կողմը կարող է նյութերի հետ ծանոթանալ քննության գաղտնիքի շրջանակում՝ համապատասխան գրություն տալով դրանք չհրապարակման մասին եւ եթե հայտնաբերվեն պաշտպանության իրականացման համար կարեւոր նյութեր՝ իրենք կարող են միջնորդել` դատարանում նիստեր անցկացնել այդ դրվագներով:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031