«Իմ ընտրությունը կանգնել է Վիլեն Գաբրիելյանի վրա, որովհետեւ, իմ կարծիքով նա, նույնպես, համապատասխանում է այդ աշխատանքը կատարելուն թե՛ մասնագիտական ունակություններով, թե՛ կրթությամբ եւ թե՛ մարդկային հատկանիշներով»,-այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա կարծիք հայտնեց, որ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, որի տնօրեն նշանակվեց Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող), մոտակա տարիներին բավական դրական արդյունքներ կարձանագրի:
Հիշեցնենք, որ այդ հարցը նախարարին հրապարակավ՝ իր ֆեյսբուքյան էջում ուղղել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը, որի մորաքույրը նույնպես մասնակցել էր փորձագիտական կենտրոնի տնօրենի թափուր տեղի մրցույթին եւ, ըստ Իոաննիսյանի, շատ ավելի մեծ փորձառություն ունի:
Հարցին՝ ճի՞շտ է, որ նախարարը հանդիպել է Վիլեն Գաբրիելյանի հետ եւ դասընթաց է անցկացրել, նախարարն ասաց, որ Վիլեն Գաբրիելյանի հետ հանդիպել է նշանակումից մեկ օր առաջ, դասընթաց էլ չի անցկացրել. «Անկեղծ ասած՝ ես ինքնս էլ գուցե չկարողանայի այդ քննությունը հաղթահարել, եթե չպատրաստվեի:»
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ