Լրահոս
Օրվա լրահոսը

«Տավուշը և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական առումով մի փոքր ավելի լիարժեք դարձավ». Աստվածամոր հարթաքանդակը վերադարձավ Հաղարծին

Հունվար 31,2020 13:05

Հունվարի 30-ին Աստվածամոր հարթաքանդակը վերադարձավ Հաղարծին։ 2007թ․ հարթաքանդակը տեղափոխվել էր Ֆրանսիա, իսկ Հայաստան հետ բերվելուց հետո՝ Հայաստանի պատմության թանգարան։ Շուրջ 13 տարի բացակայած Աստվածամոր հարթաքանդակը դիմավորում էր ողջ Տավուշը։

«Այսօրվանից Տավուշը և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական առումով մի փոքր ավելի լիարժեք դարձավ։ Մեր մասունքներից մեկը, աշխարհ շրջելով, վերադարձավ իր ծննդավայր։ Այսօրվանից նա ոչ միայն մեր պատմության, այլև Տավուշի իրականության վկան է»-իր խոսքում նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Հարթաքանդակի դիմավորման միջոցառումն իրենց կատարումներով էլ ավելի գեղեցկացրին Դիլիջանի Համայնքային կենտրոնի «Նազանի» պարային համույթը, Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը, Հաղարծնի շաբաթի կամավորները և Հաղարծնի մյուս հյուրերը։

«Աստվածամայրը տուն է գալիս և օրհնությունն էլ առատաբար բերում է իր հետ։ Թող Աստված մեր աղոթքների միջոցով և մեր Աստվածամոր բարեխոսությամբ մեր կյանքը սիրո, ճշմարտության, խաղաղության, հավատարմության և վկայության կյանք դարձնի», – իր խոսքում մաղթեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Տավուշի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031