Լրահոս
Օրվա լրահոսը

Մտել  է հանրախանութ և իր մոտ եղած երկաթե շղթան պտտելով հարձակվել դրամարկղի աշխատակցուհիների վրա. Ավազակային հարձակում կատարած անձը ձերբակալվել է

Հունվար 31,2020 12:16
harzakum

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, հանրախանութի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է:

Նախնական տվյալներով` 2020թ. օգոստոսի հունվարի 29-ին, Երևան քաղաքում գործող հանրախանութի 25-ամյա հսկիչ-գանձապահը ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին, որ 2020թ. հունվարի 29-ին ժամը 14:05-ի սահմաններում, հանրախանութի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, հանրախանութ է մտել անհայտ անձը և իր մոտ եղած երկաթե շղթան պտտելով հարձակվել է դրամարկղի աշխատակցուհիների վրա, ապա նույն շղթայի գործադրմամբ` վերոնշյալ աշխատակցուհու կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով,  հարվածել է նրա գլխին, պահանջել գումար, ինչից հետո փորձել է խանութի դրամարկղից գումար հափշտակել: Սակայն նույն հանրախանութի 31-ամյա մենեջերը, տեսնելով հանցավոր գործողությունները, վնասազերծել է հարձակում գործած տղամարդուն, ով բռնվել է քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելիս, որից հետո բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի  4-րդ կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են  խանութ-սրահի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և հանցագործության գործիք հանդիսացող երկաթյա շղթան:

Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1998 թվականին: Վերջինս ձերբակալվել է և հարցաքննվել՝  հանրախանութի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունք:

Վերոնշյալ հանրախանութում գործունեություն ծավալող իրավաբանական անձը  և նրա հսկիչ-գանձապահը  ճանաչվել են  տուժողներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

   ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031