Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ գերմանացի պատգամավորները մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ

Հունվար 31,2020 11:50

Հունվարի 30-ին Բունդեսթագն անձեռնմխելիությունից զրկել է Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) պատգամավոր Կարին Շտրենցին: Անցյալ տարի Շտրենցը տուգանվել էր 20 հազար եվրոյով: Նա մեղադրվում է առնվազն 20 հազար եվրո կաշառք ստանալու մեջ՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շահերի լոբինգ կատարելու համար, հաղորդում է Deutsche Welle-ն:

Հինգշաբթի Շտրենցի նկատմամբ քննության շրջանակում դատախազության, Քրեական գործերի դաշնային գերատեսչության և Բելգիայի ոստիկանության մոտ 100 աշխատակիցներ խուզարկություն են անցկացրել 16 կետերում, այդ թվում Բունդեսթագում պատգամավորի գրասենյակում, Բեռլինի նրա անձնական բնակարանում:

Շտրենցից բացի՝ գործով անցնում են Բունդեսթագի նախկին պատգամավոր (ՔԴՄ) Էդուարդ Լինթները: Վերջինս, ըստ դատախազության, 2008-2016թթ. կեղծ բրիտանական ընկերության միջոցով Ադրբեջանից ստացել է մոտ 4 մլն եվրո: Այդ գումարի զգալի մասը նա ուղղել է ԵԽԽՎ առանձին անդամների, որոնք պետք է դրական արտահայտվեին Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ և դեմ արտահայտվեին այդ երկրում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին:

Գործում ներգրավված է նաև երրորդ կասկածյալ, որի անունը քննությունը դեռ չի բացահայտում: Նա մեղադրվում է կեղծ ընկերություն և իր փաստաբանական գրասենյակի միջոցով բանկային հաշիվներ բացելու մեջ, որոնցով կատարվել է փոխանցումը ԵԽԽՎ անդամներին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031