Հունվարի 31-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արտաշավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Ապարանի տարածաշրջանի՝ Քուչակից դեպի Միրաք ավտոճանապարհին բուք է, կան ձյան բերվածքներ։ Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, տվյալ ավտոճանապարհը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Սիսիանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ հունվարի 31-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհին տեղում է առատ ձյուն, որի պատճառով ճանապարհահատվածը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Թեթև մարդատար և այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար ճանապարհը երթևեկելի է։
ՏԿԵՆ