Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Խաչատուրյան քույրերի գործը սպանությունից կվերաորակավորվի ինքնապաշտպանություն

Հունվար 31,2020 11:30

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը պարտավորեցրել է քննչական կոմիտեին վերաորակավորել Խաչատուրյան քույրերի գործը սպանությունից հարկադրված ինքնապաշտպանություն, ինչը կհանգեցնի քրեական հետապնդման դադարեցման։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է աղջիկների պաշտպան Ալեքսեյ Պարշինը։

«Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը հրաժարվել է հաստատել մեղադրական եզրակացությունը, քանի որ քննության եզրակացությունները հիմնված չեն հավաքված փաստերի ամբողջական և բազմակողմանի գնահատականի վրա և չեն համապատասխանում կատարվածի փաստացի հանգամանքներին։ Մասնավորապես, Գրինը նշել է, որ քննությունը, ճանաչելով հոր կողմից աղջիկների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր պարբերական բռնությունը, հաշվի չի առել դրա ազդեցությունը աղջիկների մեջ ոտնձգության վերջնական նպատակի ձևավորման վրա,- ասել է պաշտպանը՝ ներկայացնելով Գլխավոր դատախազության տեսակետը:- Միաժամանակ, ելնելով պարզված հանգամանքներից և հավաքված ապացույցներից՝ Խաչատուրյան քույրերի մոտ ձևավորվել է պաշտպանական ռեակցիա հոր ոչ իրավական ոտնձգությունների նկատմամբ, որն իրական սպառնալիք է ստեղծել նրանց կյանքին ու առողջությանը, ինչն էլ նրանց թույլ է տվել ցանկացած գնով պաշտպանվել, հետևաբար նրանց գործողությունները պետք է գնահատել որպես անհրաժեշտ պաշտպանության սահմաններում կատարված գործողություն, ինչը կհանգեցնի քրեական հետապնդման դադարեցման»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031