Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի տարածման պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ դրություն է հայտարարել. «Ամերիկայի ձայն»

Հունվար 31,2020 10:13

«Ամերիկայի ձայն». Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի տարածման պատճառով:  Ըստ կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանօմի՝ այդ որոշման հիմքում Չինաստանից դուրս տիրող իրավիճակն է, քանի որը վարակը սկսվել է Չինաստանից դուրս տարածվել:

Չինաստանում վիրուսի հետևանքով հարյուր յոթանասուն մարդ է մահացել, մոտ երկու հազարը վարակված են: Չինաստանից դուրս վիրուսի իննսունութ դեպք է արձանագրվել աշխարհի տասնութ երկրում:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Չինաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով այստեղ ապրող որոշ հայեր Հայաստան են վերադառնում: Անգլերենի ուսուցչուհի Էմմա Պետրոսյանն ապրում է Թիանջին քաղաքում, աշխատանքի չի գնում, սպասում են մինչև երկիրը բնականոն կյանքի վերադառնա: Այնտեղ մինչ այսօր վարակի քսան դեպք է գրանցվել: Ըստ նրա՝ քաղաքում խուճապը գնալով նվազում է:

«Տնից դուս եմ եկել այս օրերին, այսօր էլ դուրս եկա, նկատեցի, որ ավելի շատ խանութներ կային բաց: Խուճապ կար առաջին օրերին: Հիմա արդեն հստակ քայլեր են ձեռնարկվում»:

Հայաստան վերադառնալու ծրագիր Էմման դեռ չունի: Կարծում է, որ այդպիսով վարակվելու ռիսկն ավելի կմեծանա, իսկ Հայաստանում դրա դեմ պայքարի բավարար միջոցներ դեռ չկան: Ըստ նրա՝ եթե Չինաստանում շատ արագ կարող են հայտնաբերել վիրուսը և կանխարգելել, Հայաստանում վարակի դեպքում բուժվելու հավանականությունը նվազագույնն է: Իսկ հայերին Չինաստանից տեղափոխելու պետական որևէ նախաձեռնություն առայժմ չկա.

«Դեսպանատնից միայն կապվել են մեզ հետ, կոնտակտային տվյալներ վերցրել, բայց ոչինչ ավելին դեռ չի արվել»:

Պետական աջակցության բացակայությունից բացի Չինաստանաբնակ հայուհին նաև ապշած է հայրենակիցների բացասական արձագանքից, երբ իրենցից ոմանք համացանցում հայտնել են, որ վերադառնում են Հայաստան:

«Համացանցում մարդիկ կարծիքներ են հայտնում, թե ինչու եք վերադառնում, ինչու եք վիրուսը բերում Հայաստան: Խնդիրը կյանքի ու մահվան մեջ է, բնական է, որ մարդիկ վախեցել են, ուզում են վերադառնալ: Այդպիսի արձագանքը մեզ համար շատ վիրավորական է»:

Երկու հարյուր տասը ամերիկացիներ արդեն էվակուացվել են Չինաստանի Ուհան քաղաքից, որը հենց վիրուսի տարածման օջախն է համարվում: Երկու ամերիկյան ավիաընկերություններ հայտարարել են, որ հաջորդ շաբաթվանից սկսած չեղարկելու են թռիչքները Չինաստանի ուղղությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031