Հունվարի 30-ին, ժամը 20:51-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջից քաղաքացի է ցած նետվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Փրկարարները կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերել են անձը չպարզված քաղաքացու դին (մոտ 40 տարեկան տղամարդ):
Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Կարդացեք նաև
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն