Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պատվիրակն իրո՞ք տեղեկացված չէր, որ Սիսակ Գաբրիելյանն արդեն պատգամավոր է, երբ խոսում էր լրագրողի նկատմամբ ճնշումների մասին. «Հայկական ժամանակ»

Հունվար 31,2020 09:30

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկել է հունվարի 21-ին: Մինչ Ադրբեջանի մասին զեկույցի քննարկումը զրուցել ենք հայկական պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանի հետ.

– Տիկին Հայրապետյան, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը ընթանում է բավական թեժ մթնոլորտում։ Նախ ձեր ելույթը Բաքվի ջարդերի թեմայով, ապա նաեւ մամուլի ազատության մասին զեկույցը, որի ընթացքում Ադրբեջանում մամուլի ազատության վիճակի մասին քննադատությունները ադրբեջանցի զեկուցողին այնքան բորբոքեցին, որ նա Հայաստանում լրագրողների (մասնավորապես Սիսակ Գաբրիելյանի) նկատմամբ ճնշումների վերաբերյալ հնացած տեղեկատվություն հրապարակեց։ Երեկ էլ բուռն է ընթացել Ռուսաստանի հարցով քննարկումը, ուկրաինացի պատվիրակները հարվածել են սեղաններին, գոռացել․․․Դուք, որպես Հայաստանի պատվիրակ, ինչպե՞ս եք գնահատում այս նստաշրջանի աշխատանքը, Հայաստանի համար ի՞նչ շահեկան եւ ոչ շահեկան իրողություններ կան։

-ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը աչքի է ընկնում հետաքրքիր քննարկումներով, եւ, իհարկե, ադրբեջանական պատվիրակների ստահոդ մեղադրանքները չպետք է մնան անպատասխան: Բաքվի ջարդերի վերաբերյալ իմ ելույթում ես ցանկանում էի շեշտել Ադրբեջանի վարած հակահայկական քաղաքականության եւ քարոզչության անդառնալի եւ վտանգավոր հետեւանքներն ու ինչպես նաեւ դրա շարունակականությունը մեր օրերում:

Նշեմ նաեւ, որ իմ համոզմամբ, Եվրոպայի Խորհուրդը չի կարող անտարբեր մնալ նման իր անդամ երկրի տարածքում՝ Ադրբեջանում առկա քսենոֆոբիկ դրսեւորումների հանդեպ:

– Ըստ ձեզ Ադրբեջանի պատվիրակն իրո՞ք տեղեկացված չէր, որ Սիսակ Գաբրիելյանն արդեն պատգամավոր է, երբ խոսում էր լրագրողի նկատմամբ ճնշումների մասին:

-Դժվարանում եմ ասել, բայց շատ հնարավոր է տեղյակ չէր կամ միգուցե կարծում էր, որ պատասխան չի ստանա: Սակայն պարոն Մարուքյանը թարմացրեց ադրբեջանցի պատվիրակի տեղեկությունը եւ շեշտեց, թե որքան սուտ տեղեկություններ են նրանք փորձում տարածել:

-Մեր պատվիրակներից Վլադիմիր Վարդանյանը երեկ ընտրվեց ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ։ Ավելի վաղ Էդմոն Մարուքյանը ընտրվել էր Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ , Վլադիմիր Վարդանյանը նույն հանձնաժողովի ներկայացուցիչ Վենետիկի հանձնաժողովում, իսկ Հովհաննես Իգիթյանը ԵԽԽՎ-ում ամենամեծ խմբերից մեկի՝ ALDE-ի փոխնախագահ։ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանն ընտրվել է ԵԱԺԴ (ALDE) խմբակցության փոխնախագահ։ Սա աննախադե՞պ ակտիվություն է մեր պատվիրակների կողմից։

– Նշեմ եւս մեկ լավ նորություն, այսօր մեր պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանն էլ ընտրվեց ԵԽԽՎ Մեդիայի եւ տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահ: Այո, սրանք իսկապես աննախադեպ հաջողություններ են եւ մեր պատվիրակների ակտիվության արդյունք են: Հիշեցնեմ նաեւ, որ պատվիրակությունը դեռեւս ընդամենը մեկ տարի է, ինչ ակտիվություն է դրսեւորում, վստահ եմ՝ դեռ բազմաթիվ հաջողություններ ենք գրանցելու մեր աշխատանքի եւ ջանքերի շնորհիվ:

– Ի՞նչ կարող են տալ այս պաշտոնները Հայաստանին։ Ընդհանրապես այդ ամբիոնը ձեր տեսանկյունից ինչո՞վ է կարեւոր։

– Նախեառաջ այս պաշտոնները հնարավորություն են տալիս էլ ավելի ընդլայնել մեր կապերի շրջանակը, ստեղծում բազմաթիվ նոր առիթներ, նաեւ օգնում մեզ ոչ պաշտոնական շփումների միջոցով ընդարձակել հայերի բարեկամ պատգամավորների թիվը: Հիշեցնեմ, որ ԵԽԽՎ բանաձեւերը ունեն բացառապես խորհրդատվական բնույթ, բայց այստեղ մեր ասելիքը եւ իմիջը կարեւոր են ՀՀ-ի համար, եւ մենք անում ենք առավելագույնը մեր ուղերձները հավուր պատշաճի տեղ հասցնելու համար:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031