Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնո՞ւմ ենք կարգավորման, թե՞ նպատակադրվում ստատուս-քվոյի պահպանմանը»

Հունվար 31,2020 09:00

«Պետք է գալ մի կոնսենսուսի՝ գնո՞ւմ ենք կարգավորման, թե՞ նպատակադրվում ստատուս-քվոյի պահպանմանը: Տարբերակ է նաեւ Հայաստան-Արցախ միավորման հռչակագրումը: Բայց վերջնական որոշման գալու համար մինչեւ վերջին մանրուքը պետք է կշռադատվեն հավանական բոլոր հետեւանքները:

Նախկին իշխանությունը պետք է քաղաքական քաջություն ունենա եւ ասի, որ, այո, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման դիմաց տարածքային զիջումների տրամաբանությամբ է բանակցել: Բայց տիրող մթնոլորտը նման լավատեսական հեռանկար չի հուշում: Մնում է ապավինել այն հույսին, որ տարածաշրջանային ապակայունացումն այսօր ուժային կենտրոններից ոչ մեկին ձեռնտու չէ, եւ տեսանելի ապագայում ֆորս-մաժոր չի լինի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն`անդրադառնալով Արցախի հարցի շուրջ նախկինների եւ ներկաների բանավեճին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տպագիր «Առավոտի» այսօրվա համարում

31.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Իրողութիւնը այն է որ «մադրիդյան սկզբունքները» գոյութիւն չէին ունենար, ոչ ել որեւէ այլ նոյնանման աշխատանքային, ձեւական, լոկ ժամանակ շահելու միտող սեւագրութիւններ, գոյութիւն չէր ունենար որեւէ՛ բանակցութիւն իսկ քսան-վեց տարիներէ ի վեր, եթէ Փաշինյանի քաղաքական արարիչը յաղթական բանակին հրահանգ չտար կանգ առնել, եւ զինադադար չընդունէր, առանց որ նախապէս ջախջախուող կողմին պարտադրէ յաղթողին կողմէ հեղինակուած խաղաղութեան դաշինք: Մինչ էդ վախտը, այժմու վիճակում Ռուսաստանը չկար, ուրեմն բացի եթէ ԼՏՊ-ն ուրիշ արտաքին ուժերի կամքն էր կատարում, կատարուած օրհասական սխալի պատճառով է որ մինչեւ օրս դեռ Արցախի հիմնախնդիր ունենք, որ Հայաստանի արցախցի նախագահները ստիպուած են եղել բանակցիլ մինչդեռ պարտուած թշնամիի մը հետ: Այդ սխալին պատճառով է որ քսան-վեց տարիներէ ի վեր՝ տուել ենք զոհեր, բիւրաւոր հերոս նուիրեալներ ենք կորցրել այս աշխարհում, ռազմաճակատի վրայ:

    Առաջ որ պժգալի ապերախտութիւնը հասնի մինչեւ իսկ քննադատելու նախկինների վերեւ պարզուած հնարամիտ մօտեցումը, հըլա յստակօրէն թող բացատրեն, տենանք, թէ ի՞նչ է արդեօք, յաղթանակը սակարկութեան վերածած ԼՏՊի վերակենդանացումը հանդիսացող՝ Երեւանի այժմու տէրերի հանճարեղ ծրագիրը, Արցախի հիմնախնդրի կապակցութեամբ:

    https://www.facebook.com/Blog-H-368796210632940

    https://haytougchamlian.blog/

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031