Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Փաստաբան Միհրան Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ. «Փաստինֆո»

Հունվար 30,2020 23:55

Փաստաբան Միհրան Պողոսյանը հաղորդում է ներկայացնում ԱԱԾ՝ վերջին ամիսներին ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գործողությունների մասին, որոնք փաստաբանի կարծիքով՝ պարունակում են հանցագործության հատկանիշներ։ Նրա գնահատմամբ՝ պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ առերևույթ հատկանիշներ, բացի այդ՝ վերջինիս հրապարակային կոչերում, գործողություններում առկա են սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության առերևույթ հատկանիշներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Միհրան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ այդ կապակցությամբ հաղորդում է նախապատրաստել, մասնավորապես ՍԴ լիազորություններին տիրանալու, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված որպես իրավական պետության, իշխանությունների տարանջատման սկզբունքների վերացմանն ուղղված գործողությունների հետ կապված:

«Այդ ամենն ամփոփել եմ իմ հաղորդման մեջ և հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնելու Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի այս հանգամանքները բոլորը պատշաճ իրավական գնահատականի արժանանան»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով, այս քրեական գործը քննելը բացարձակապես որևէ դժվարությունների չի հանդիպի, քանի որ տվյալ կոչերը եղել են հրապարակային, դրանք մինչ այժմ պահպանվում են Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում, ցանկացած իրավաբանի համար այդ կոչերում առկա են հանցագործության առերևույթ հատկանիշներ:

«ՔԻՉ ԱՆՑ ԿԼԻՆԵՄ ՀՀ ԱԱԾ-ում՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ԵՎ ԱՆՑՆԵԼՈՒ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ…

Հ. Գ. Դե քննեք հարգելի քաղաքական պատվեր չկատարող իրավապահներ»,-գրել է Միհրան Պողոսյանը։

Աղբյուր` Փաստինֆո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031