Մինչեւ 73 կգ քաշային ձյուդոյիստ, Հայաստանի հավաքականի առաջատար Ֆերդինանդ Կարապետյանը, որն օրերս Թել-Ավիվում կայացած «Գրան Պրի» օլիմպիական վարկանիշային մրցաշարում եզրափակիչ գոտեմարտին չէր մասնակցել մատը կոտրելու պատճառով, չի մասնակցելու նաեւ փետրվարի 7-ից 8-ը Փարիզում կայանալիք վարկանիշային մրցաշարին: Այս իրողությունը հաստատել է հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը:
Ֆերդինանդ Կարապետյանը ամենայն հավանականությամբ կմասնակցի Դյուսելդորֆի օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Aravot.am-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Գերմանիայի իր գործընկերների հետ, եւ Ֆերդինանդը, հնարավոր է, մրցավայր մեկնի մրցաշարի մեկնարկից մի քանի օր շուտ եւ այնտեղ համապատասխան բժշկական եւ վերականգնողական կուրս կանցնի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ